‘Ստամբուլում ձերբակալել են ահաբեկչության սպառնալիքներ տեղացող տղամարդուն’

882

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալել են թուրքական ծագմամբ Բելգիայի մի քաղաքացու, որը սպառնում էր ահաբեկչական գործողություն իրականացնել, հաղորդում է Hurriyet Daily News-ը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի առավոտյան, օդանավակայանի ավտոկայանատեղիում: 29-ամյա Մեհմեդ Էմին Ակինը բելգիական համարանիշեր ունեցող ջիպով սկսել է  խոյահարել մյուս ավտոմեքենաները: Ընդհանուր առմամբ՝ նրան հաջողվել է վնասել ութ ավտոմեքենա: Այնուհետև նա դուրս է եկել  մեքենայից, հանել իր ուղեբեռը և սկսել է գոռալ. «Իմ մեքենայում ռումբ կա: Ահեղ դատաստանի օրը եկել է»: Տեղ հասած ոստիկանները ձերբակալել են չկայացած ահաբեկչին: Արտակարգ ծառայությունների աշխատակիցները բելգիացու ավտոմեքենայում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել, սակայն օդանավակայանում խուճապ է առաջացել, հաղորդում է Air News Times-ը:

Նախորդ հոդվածը‘Հարյուր տարվա ընթացքում եվրոպացիների հասակը բարձրացել է 10 սմ-ով’
Հաջորդ հոդվածը‘Պատահար Շուշիի մոտ. Կա մեկ զոհ ‘