‘Ստամբուլում պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել (լրացված)’

1219

Քիչ առաջ ուժգին պայթյուն է որոտացել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները՝ պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել: Որոշ տվյալներով զոհերի թվում կան զբոսաշրջիկներ: Մանրամասները՝ քիչ ուշ:

14:38

Թուրքիան չի բացառում ահաբեկչության վարկածը

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե չի բացառվում, որ Ստամբուլի կենտրոնում՝ Սուլթանահմետ հրապարակում որոտացած պայթյունը ահաբեկչական «աստառ» ունի, հաղորդել է թուրքական Hurriyet  թերթը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթուցիկ սարքը, հավանաբար, գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Մասնագետներն ուսումնասիրում են պայթուցիկ սարքի բեկորները:

Ստամբուլի նահանգապետի գրասենյակը հայտարարել է տասը զոհի և 15 վիրավորների մասին: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տուժածների թվում կան գերմանացի զբոսաշրջիկներ: Գերմանիայի ԱԳՆ-ն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը:

Սուլթանահմետ հրապարակը Ստամբուլի զբոսաշրջային գլխավոր գոտիներից մեկն է, այնտեղ է գտնվում նշանավոր Կապույտ մզկիթը:

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման պատրաստ է եղել գումար տալ Ջո Բայդենին՝ վերջինիս որդու բուժման համար’
Հաջորդ հոդվածը‘Այսուհետ ՀՀ սահմանին կմատուցվեն անձնագրային նոր ծառայություներ’