‘Բարաք Օբաման պատրաստ է եղել գումար տալ Ջո Բայդենին՝ վերջինիս որդու բուժման համար’

1350

Ամերիկյան CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը պատմել է, որ Բարաք Օբաման իրեն ֆինանսական օգնություն է առաջարկել, երբ իմացել է, որ իր որդին քաղցկեղով հիվանդ է: Օբամայի հետ ճաշելիս Բայդենը նրան ասել է, որ իր ավագ որդին ծանր հիվանդ է ու հավանաբար ստիպված կլինի թողնել Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը, իսկ բուժման համար անհրաժեշտ գումարը իրենք կհայթայթեն տունը վաճառելով: Լսելով այդ մասին՝ Օբաման սկսել է համոզել, որ տունը չվաճառեն, և խոստացել է ամեն կերպ օգնել, այդ թվում՝ գումար տրամադրել:

Բայդենը նշել է, որ շատ զգացված է նախագահի վերաբերմունքից:

Բո Բայդենը ուղեղի քաղցկեղից մահացել է 2015 թ. մայիսին, 46 տարեկան հասակում: Դա մեծ հարված էր ավագ Բայդենի համար, որը երկրորդ անգամ էր կրում մոտիկ հարազատին կորցնելու վիշտը. նրա առաջին կինը և մեկամյա դուստը 1972 թ. ավտովթարի զոհ էին դարձել:

Որդու մահը պատճառներից մեկն էր, որ Ջո Բայդենին ստիպեց հրաժարվել նախագահական ընտրապայքարին մասնակցելուց: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հետամանորյա. Լավ է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել (լրացված)’