‘ Ստեղծվել է «Դեմ ենք բուհերի վարձերի թանկացմանը» նախաձեռնություն’

932

Ֆեյսբուքում ստեղծվել է «Դեմ ենք բուհերի վարձերի թանկացմանը» նախաձեռնություն, որը միտված է համախմբել ոլորտի մասնագետների, իրավաբանների, տնտեսագետների ու շահագրգիռ անձանց՝ պարզելու, թե իրականում բուհերում ինչ բարեփոխումներ են պետք և արդյոք դրանց համար պետք է բարձրացնել տեղից էլ բարձր, շատերի համար անհաղթահարելի գները:

«Կառավարությունը կրթական բարեփոխումների քողի տակ նախատեսում է 100 հազ. դրամով բարձրացնել բոլոր բուհերի վարձերը:

Ստրկամիտ կառավարությանը հասկացնենք որ մենք էս երկրից չենք գնալու, սովորելու ենք էստեղ , ապրելու ենք էստեղ»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ: Նախատեսվում է նաև բողոքի միջոցառումներ իրականացնել: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Մեկ շաբաթվա ընթացքում 250 անգամ սահմանի խախտում, այդ թվում՝ դիվերսիա’
Հաջորդ հոդվածը‘Իսկ ի՞նչ կլինի, եթե հրապարակի Գաղջ նախագիծը կյանք ստանա’