‘«Ստեղ սաղ հանրապետական են». Ավանում խոչընդոտել են Կոնգրեսի ակտիվիստներին թռուցիկներ տարածել (լրացված)’

1695

Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի 63 շենքի լիազորը խոչընդոտել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների՝ քարոզչական թռուցիկներ տարածելուն: Նա հայտարարել է, թե «ստեղ բոլորը հանրապետական են, ստեղ գործ չունեք», այնուհետև սպառնալիքներ է հնչեցրել, թե «ոտերներդ ջարդել կտամ»:

Կոնգրեսի ակտիվիստները դռնեդուռ անցնելով՝ թռուցիկներ էին բաժանում ու բնակչներին ծանոթանցում Երևանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի նախընտրական ծրագրին: Շենքի լիազորը փորձել է խլել թռուցիկների տոպրակն ու պատռել դրանք: 

Կոնգրեսի ակտիվիստները քիչ առաջ ահազանգեցին, որ թաղամասի 65 շենքի դիմաց՝Կոնգրեսի քարոզչանյութերի տարածմանը հայհոյելով եւ սպառնալիքներով խոչընդոտել է մի քանի մարդ՝ ներկայանալով որպես շենքի բնակիչ:

Նախորդ հոդվածը‘«Կ» կա` մեր այբուբենի տառերից մեկն է ընդամենը, «Կ» էլ կա` փող արժե’
Հաջորդ հոդվածը‘Հարբած Արշավինի արկածները գիշերային ակումբներից մեկի մոտ. Տեսանյութ’