‘Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգնել ՌԴ-ին՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում. Բակո Սահակյան’

1405

Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում ՌԴ ռազմա-տիեզերական ուժերի հակաահաբեկչական գործողությունների համար, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ռուսաստանում Արցախի օրվա շրջանակներում REGNUM լրատվական գործակալությունում տված մամլո ասուլիսում:

«Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- հայտարարել է պետության ղեկավարը՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի պատմությունը: «Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել այդ ենթակառույցի օգտագործման հարցը»,- նշել է Բակո Սահակյանը:

Ղարաբաղի նախագահը նշել է, որ օդանավակայանը հագեցված կլինի բարձրտեխնոլոգիական ավիացիայի պահանջները բավարարող ժամանակակից տեխնիկայով: «Օդանավակայանի պատրաստումը պայմանավորված է բացառապես մարդասիրական նկատառումներով»,- շեշտել է նախագահը՝ հավելելով, որ Ստեփանակերտի օդանավակայանը գործնական տեսակետից չի զիջի «Շերեմետևո»  և «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններին:

Նախորդ հոդվածը‘Առայժմ 1 կազմակերպություն է հավատարմագրվել ԿԸՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն պարզաբանել է, թե ինչու չի կատարել ռուսաստանյան իր բիզնեսը վաճառելու խոստումը’