‘Ստեփան Մարգարյան. Հանրահավաքն անխուսափելի է (tert.am)’

2021

Քառյակի ծրագրերում ոչինչ չի փոխվել, և չի բացառվում, որ մինչև խոստացված աշնանային հանրահավաքը  լինի նաև քառյակի առաջնորդների մակարդակով հանդիպում: Այս մասին tert.am-ին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը։

«Քառյակն այդ ամենը կամփոփի սեպտեմբերի վերջին, ինչպես մենք պայմանավորվել և հայտարարել ենք, քառյակի ծրագրերից,  հայտարարությունից որևէ բան չի փոխվել»,-նշել է նա։

ԲՀԿ պատգամավորը հստակ չի նշել, թե երբ կլինի խոստացված հանրահավաքը։ «Քառյակը դեռևս հանրահավաքի օր չի նշանակել»,- ասել է նա՝ համաձայնելով, որ հանրահավաքն անխուսափելի է, քանի որ իրենց պահանջած 12 կետը իշխանությունները գրեթե չեն կատարել։ «Ասել, որ ոչ մի կետ կյանքի չի կոչվել, այդքան էլ ճիշտ չի լինի, բարձրացված որոշ խնդիրներ լուծվել են, բայց ամփոփ գնահատականը մենք, ինչպես պայմանավորվել ենք, կտանք սեպտեմբերի վերջին։ Բայց ես հակառակը չեմ էլ պնդում. այն, ինչ ասել ենք, ուժի մեջ է, քառյակի հայտարարության մեջ ինչ գրված է, որևէ բան չի փոխվել»։

Ստեփան Մարգարյանը նաև նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում քառյակի պաշտոնական նիստ չի եղել, բայց երկկողմ, եռակողմ հանդիպումներ լինում են. «Պաշտոնական նիստ կարծում եմ՝ սեպտեմբերին կլինի»։

Նախորդ հոդվածը‘ՀՀ Իշխանություններն առանձնահատուկ հակվածություն ունեն օֆշորային ընկերությունների հանդեպ. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ի և «Հրապարակ»-ի վերաքննիչ բողոքի քննությունը՝ այսօր’