‘Ստեֆանո Մաուրի. Դե Ռոսին ներողություն է խնդրել իր արարքի համար’

774

Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Ստեֆանո Մաուրին գոհունակություն է հայտնել, որ «Ռոմայի» խաղացող Դանիելե դե Ռոսին ներողություն է խնդրել իր արարքի համար՝ հռոմեական «դերբիի» ժամանակ:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Լացիո» — «Ռոմա» խաղի (3:2) 45-րդ րոպեին Դե Ռոսին հարվածել էր Մաուրիի դեմքին, որի համար անմիջապես կարմիր քարտ էր ստացել հեռացվել դաշտից:

«Դե Ռոսին մեծ ֆուտբոլիստ է, որը սխալ թույլ տվեց: Նա անմիջապես ներողություն խնդրեց իր արարքի համար, ինչ պատիվ է բերում նրան:

Դա հրաշալի էր: Ինչ վերաբերում է խաղին, ապա «Լացիոն» հաղթեց հերթական «դերբիում»: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գոլ խփել, բայց ավելի շատ գոհ եմ մեր խաղից»,- Մաուրիի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Իվանիշվիլին հիասթափված է Մոսկվայի դիրքորոշումից ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը դատապարտում է դատարանի քաղաքականացված գործելակերպը’