‘Ստորագրվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը’

1119

Մարտի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը ստորագրեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունից, համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից`

— Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում և դրա ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու,

Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների  կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում և իրականացում,

— Հյուսիս-հարավ միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում,

— Ծրագրի իրականացմանն աջակցություն և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում:

Նախորդ հոդվածը‘Տուրչինով. Ուկրաինան և Եվրոպան Ռուսաստանի ագրեսիան կասեցնելու համատեղ պլան են մշակել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ սենատը պայքարում է բանակում սեռական բռնության դեմ’