‘Սրճարանները վերադառնում են Աբովյան փողոց. Մամուլ’

1276

Աբովյան փողոցում երեկ ժամը 16:30-ի սահմաններում տեղադրվել են մետաղային կոնստրուկցիաներ, որոնց տակ նախատեսված է «տեղաղրել» սրճարան։ «ՉԻ» տեղեկություններով, ապօրինի շինարարության հեղինակը և սրճարանի սեփականատերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Յուրա Բեգլարյանը։ Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում այս տարածքը դարձյալ պատկանում էր Բեգլարյաններին, և այնտեղ տեղադրված սրճարաններն ու բուտիկները ապամոնտաժվեցին երևանցիների ճնշման արդյունքում։ Հիմա դրանք կրկին վերադառնում են՝ ավելի ճոխ ժամանցի կենտրոնի տեսքով։

Թերթի լրագրողը երեկ ականատես է եղել, թե ինչպես ժամը 19:00-ի սահմաններում դեպքի վայր ժամանեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարժության աշխատակիցները։ Նրանց հաջողվեց կասեցնել շինարարական ապօրինի աշխատանքները։ Սակայն երկաթյա կոնստրուկցիաների ապամոնտաժման մասին դեռևս վաղ է խոսել: Թերթը խոստանում է հետևել զարգացումներին։

Նախորդ հոդվածը‘Զորի Բալայանը Պարույր Հայրիկյանին Ելցինին ուղարկվելիք հեռագիր է թելադրում (ձայնագրություն)’
Հաջորդ հոդվածը‘Ամենաարդարադատը. Մամուլ’