‘Սևանա լճի հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ից’

1674

Սևանա լճի 11 հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ից: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ 2012 թվականի համեմատ լողափերի քանակը չի ավելանա, սակայն լողափերից մեկում կընդլայնվեն մատուցվող ծառայությունները: «Այդ լողափում բոլոր այցելուները հնարավորություն կունենան օգտվել անվճար կայանատեղիից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից»,- տեղեկացրեց Ավալյանը:

Նշենք, որ Սևանի ափամերձ հատվածներում լողափերի մեծ մասը (100) մասնավոր են: Բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ նպատակ ունի ավելացնել Սևանի հանրային լողափերի քանակը, սակայն չի նշում, թե ինչպես է պատրաստվում դա անել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանի ափամերձ հատվածները վաղուց մասնավորի ձեռքում են:

Նախորդ հոդվածը‘Միայն 4 օրերի ընթացքում բնությանը հասցվել է 122.25 հազ. դրամի վնաս’
Հաջորդ հոդվածը‘Զիդանի վարպետությունը նույնն է մնացել. Տեսանյութ’