‘Սևանա լճի մակարդակը նվազել է 3 սմ-ով’

983

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը գտնվել է ծովի մակերևույթից 1913 մետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ՀայՀիդրոմետծառայության Մետեորոլոգիայի կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին, կառավարության որոշմամբ, Սևանա լճից ջրի բացթողումներն ավելացել են, իսկ առավելագույն ծավալը գերազանցել է 170 մլն. խորանարդ մետրը: Ըստ «ԷկոԼուր» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանի՝ լճի վրա իրականացվող ճնշումները էկոհամակարգի հետ կապված լուրջ ռիսկեր են պարունակում: 

Նախորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյանի առեւանգման գործով Քննչական կոմիտեն տեսանյութ է ստացել’
Հաջորդ հոդվածը‘«Հաբլ» հեռադիտակը տիեզերական «ժպիտ» է լուսանկարել’