‘«Հաբլ» հեռադիտակը տիեզերական «ժպիտ» է լուսանկարել’

1272

«Հաբլ» (Hubble) տիեզերական հեռադիտակը լուսանկարել է գալակտիկաների կուտակում, որը շատերին ժպիտ է հիշեցնում, տեղեկացնում է BBC-ն: Տիեզերական «սմայլիկի» նարնջագույն «աչքերը» իրենցից երկու վառ լուսարձակող գալակտիկաներ են ներկայացնում, որոնք գտնվում են մեզանից 4,5 մլրդ լուսատարի հեռավորության վրա:

Ժպիտը, հասկանալի է, գոյություն չունի. լուսային աղեղը հայտնվում է լույսի բեկման շնորհիվ, որը գիտնականներին հայտնի է որպես գրավիտացիոն ոսպնյակի էֆեկտ:

«Հաբլ» հեռադիտակը ուղեծիր է դուրս բերել «Դիսքավերի» մաքոքային տիեզերանավը 1990-ին: Հեռադիտակը լուսանկարահանում է տիեզերական օբյեկտները ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր եւ տեսանելի սպեկտրներում:

 

Նախորդ հոդվածը‘Սևանա լճի մակարդակը նվազել է 3 սմ-ով’
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի հրեաները վրդովված են հակասեմականության հանձնաժողովում հրեաների բացակայությամբ’