‘Սևանից Դիլիջան տանող թունելի հարակից տարածքում տեղադրվել է արագաչափ’

1099

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից գործարկվելու է «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում (թունելի հարակից տարածք)` Սևանից դեպի Դիլիջան ուղղությամբ նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել ‘
Հաջորդ հոդվածը‘Doing Business 2013. Հայաստանը 32-րդն է, Վրաստանը՝ 9-րդը ‘