‘Սևանցի ձեռներեցները, ի նշան բողոքի՝ փակել են խանութները’

1221

Սևան քաղաքի մանր ձեռներեցները միացել են Երևանում և Գյումրիում ընթացող բողոքի ցույցերին, որոնք ուղղված են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ:
Այսօր առավոտվանից Սևանի բոլոր մթերային և այլ ապրանք վաճառող խանութները, ի նշան բողոքի՝ փակվել են:

Սևանցի ձեռներեցները որոշել են բողոքի միասնական ցույցի դուրս գալ երեկ քաղաքում կայացած հավաքի ժամանակ: Օրենքը բոյկոտող ձեռներեցները հայտնել են, որ խանութները փակ կմնան անորոշ ժամկետով: 

Նախորդ հոդվածը‘Լրատվական թողարկումների փոխարեն կարելի է Հ1-ով ցուցադրել «Սուտլիկ որսկանը». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Մարության. Ազգովի հայտնվել ենք կրիմինալ «Սուպեր մարզպետ» ֆիլմում’