‘Ս. Մեսրոպյան. Հուսանք, որ «չենք հեղաթյուրում» մեր ընթերցողներին’

77871

Քրիստիկը հո չի՜ ասմունքում, հո չի՜ ասմունքում (Լիանա՞, դու ե՞ս: Չէ հա, Լիանան «ղալաթ» է արել՝ Քրիստի համեմատ), ի՛սկը մեկ հանդիսատեսի թատրոն… Ուզում էի ասել՝ մեկ դերասանի թատրոն: Չնայած՝ «մեկ հանդիսատեսն» էլ սխալ չի այս պահին. ես դեռ միայնակ եմ վայելում գործընկերոջս ասմունքը: Մի ձայնագրիչ էլ չունեմ, որ ձայնագրեմ ու հնարավորություն տամ, որ ավելի մեծ լսարան վայելի այն: Հիմա կասեք՝ էդ ի՞նչ լրագրող ես, որ մի ձայնագրիչ էլ չունես: Ու ճիշտ կասեք. ես ո՞ր օրվա լրագրողն եմ, ես պարզապես լրատվամիջոցում եմ աշխատում:

Ինչևէ: Քրիստիկը հետո իր «էքսպրոմպտ» ասմունքի նմուշները հրապարակել էր facebook-ում: Բայց, անկեղծ՝ «էքսպրոմտն» ուրիշ էր, ուրիշ, ծիծաղից մեռա: Վա՛յ, Աշոտ,  Հակոբ,  Արսեն, Սերգո, Արամ, Մարիամիկ,  Արման, էս ո՞ւր եք, էս  ի՞նչ բաց թողեցիք…

Լիզային չեմ մոռացել, ուղղակի՝ ինքն էնպես է գալիս խմբագրություն, որ բոլորս անակնկալից ցնցվում ենք՝ ալելույա՜: Ոնց որ իշխանություններին է իր հոդվածներով  ցնցում: Ուզում եմ ասել, որ Լիզան, էսպես թե էնպես, բաց էր թողնելու Քրիստի էս ելույթը:

Դե ոչինչ, Քրիստիկը նման պոռթկումներ հաճախ է ունենում:

Մերոնք էլ շուտով կվերադառնան, ու մեր պստլիկ ու տաքուկ խմբագրությունը էլի կլցվի խոսք ու զրույցով, բանավեճերով ու քննարկումներով: Ու անկյունում դրված տոնածառի կայծկլտացող լույսերը կհիշեցնեն, որ ևս մի տարի է ավարտվում, ու Նոր տարի է գալիս, իսկ մեր Իլուրը  շարունակում է իր աշխատանքը՝ հուսալով, որ այդ աշխատանքը, ինչպես խորհրդարանի նախկին «դասականին» իր պաշտոնում փոխարինած ոչ պակաս «դասականը» կասեր՝ «չի հեղաթյուրում ընթերցողներին» ու թեկուզ մի փոքր նպաստում է մեր երկրի գաղջը ցրելուն:

Ի դեպ, հեռացող այս տարում լրացավ Իլուրի գործունեության հինգ տարին: Շնորհավոր:

 

Նախորդ հոդվածը‘Թանձր մառախուղն օգնել է ԿԺԴՀ բանակի զինվորին փախչել Հարավային Կորեա’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովն արձագանքել է իրեն ԱՄՆ պատժացուցակում ընդգրկելու քայլին’