‘Ս.Սարգսյանը գնում է Վատիկան (փեսայի մոտ), որ ի՞նչ անի’

1798

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան):

Սարգսյանը Վատիկանում առանձնազրույց կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, այնուհետ կհանդիպի Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ:

Հետո Սարգսյանը Վիտտորիանո թանգարանային համալիրում կմասնակցի «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Սարգսյանը կայցելի նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի նահատակների հիշատակին:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կայցելի Վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահ:

Նախատեսվում են նաև հանդիպումներ Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների և Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ:

Ու չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասն նշվում է, թե ինչ վայրեր է այցելելու Սարգսյանը, այդուհանդերձ, պարզ չէ` վերջինս պաշտոնական այցով գնում է Վատիկան, որ ի՞նչ անի: 

Ի դեպ, հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ դեսպանը Միքայել Մինասյանն է` նույն ինքը` Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը:

Նախորդ հոդվածը‘Ժերար Պիկե. «Իմ դիրքորոշումը Կատալոնիայի անկախացման շուրջ չի ազդի Իսպանիայի ազգային հավաքականում իմ ելույթների վրա»’
Հաջորդ հոդվածը‘Նոյերը՝ FIFA 15 տեսախաղի լավագույն դարպասապահ’