‘Ս.Սարգսյանը սեպտեմբերի 3-ին կհանդիպի Վ.Պուտինի հետ’

890

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ կքննարկի քաղաքական, առեւտրա-տնտեսական, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում երկկու երկրների փոխգործակցության հարցերը, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի լրատվական ծառայությանը:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին` Մոսկվայում, ուր Սերժ Սարգսյանը կայցելի աշխատանքային այցով:

«Նախատեսվում է նաեւ ԱՊՀ տրածքում ինտեգրացիոն գործընթացների, Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման հարցերի քննարկում», — ասվում է հաղորչդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Պետբյուջեի միջոցները հոսում են ՀՀԿ վերնախավի գրպանը’
Հաջորդ հոդվածը‘Մահվան ելքով պատահար Երևանի Թբիլիսյան խճուղում’