‘Վազգեն Խաչիկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափով գումարներ յուրացնելու մեջ ‘

920

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից) և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը: Այս մասին iLur.am-ին հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:

ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են նաև վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահն ընդունել է Տարոն Մարգարյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Միջնորդությունը համարում ենք անհիմն ‘