‘Վազգեն Ռշտունին ընտրվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ’

1024

2013 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում  խորհրդի 7 անդամների միաձայն որոշմամբ   արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին:

«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն չընտրելու է մեկ տարի ժամկետով՝դատախազ և դատավոր անդամների ռոտացիոն սկզբունքով: 

ՀՀ Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ «Արդարադատության ակադեմիայի» անդրանիկ նիստին մասնակցում էին խորհրդի  անդամներ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը,  

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը,

ՀՀ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, 

Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, 

Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը և 

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ի կատարումն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի, ակադեմիայի խորհուրդը որոշում է ընդունել նաև ակադեմիայի կանոնադրության նախագծի մշակման և Ակադեմիայի գործադիր մարմնի՝ Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու հարցերի վերաբրեյալ:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի պատգամավոր. Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Փոստանջյանի հարցը վկայում է Հայաստանում ժողովրդավարական տարրերի առկայության մասին’