‘Վալդանո. Գվարդիոլան ֆուտբոլի Սթիվ Ջոբսն է’

911

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային համեմատել է Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի հետ:

«Գվարդիոլան «Բարսելոնայում» հիրավի ֆանտաստիկ աշխատանք կատարեց: Ես նրան համարում եմ ֆուտբոլային Սթիվ Ջոբս. նա իսկական նորարար է, համարձակ փորձարկումներ էր կատարում, նա ձգտում էր դեպի հրաշալին, կատարյալը, դեպի իդեալը: Նա իսկական օրինակ է  բոլորի համար»,- Վալդանոյի խոսքն է մեջբերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները՝ վկայակոչելով միջոցների սղությունը’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես չապահովել քվորում, կամ Օպերացիա Կլեոպատրա ‘