‘«Վալենսիայի» երկրպագուն շիշ է նետել Մեսսիի վրա (տեսանյութ)’

853

«Վալենսիայի» երկրպագուները դժգոհ էին, որ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ խաղին վերջին րոպեին կատալոնացիներին հաջողվեց հաղթանակ կորզել:

«Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպման 94-րդ րոպեին «Բարսելոնայի» հաղթական գնդակը խփեց Սերխիո Բուսկետսը: Հյուրերը գոլ տոնեցին անկյունային դրոշակի հատվածում, որտեղ հավաքված էին «չղջիկների» երկրպագուները: Նրանցից մեկն էլ դիպուկ հարված կատարեց` շիշը նետելով Լիոնել Մեսսիի գլխին: Սակայն արգենտինացի ֆուտբոլիստի անախորժություններն այդքանով չեն ավարտվել: Հանդիպման մրցավարը նրան դեղին քարտ է ցույց տվել` կարծելով, թե Մեսսին փորձում է ժամանակ շահել:

 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը կրկին քննարկման է դնում արտահերթ նիստում տապալված օրինագծերը’
Հաջորդ հոդվածը‘Տրվել է աղբահանության և սանմաքրման միջազգային օպերատորի աշխատանքների մեկնարկը’