‘«Վալենսիա» — «Բարսելոնա» և ևս 6 հետաքրքիր հանդիպումներ, որոնք տեղի կունեն այս հանգստյան օրերին ‘

973

Բալոտելլիի և Անելկայի սպասվող դեբյուտները, Բարսայի ծանր շաբաթվա ավարտը, Դեմբա Բայի հնարավոր խաղը նախկին թիմի դեմ և շատ ավելին` iLur.am-ի ամենշաբաթյա եվրոպական թոփ-առաջնությունների խաղերի անոնսում:

«Նյուքասլ» — «Չելսի»

Շաբաթ, ժամը 19:00

 Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կորցնելով Դեմբա Բային` Ալան Պարդյույի թիմը կարողացավ նաև ուժեղացնել թիմի կազմը: Ալան Պարդյուն ծախսելով ընդհանուր մոտ 20 մլն £, Ֆրանսիայի առաջին լիգայից ձեռք բերեց 4 տաղանդավոր խաղացողների, որոնցից կարելի է առանձնացնել Մատյու Դեբյուշիին և Յանգա Մբիվային: Պարդյուն հուսով է, որ երիտասարդ խաղացողները կկարողանան օգնել թիմին խուսափել «Պրեմիեր լիգա»-ից դուրս մնալուց: Իհարկե, խաղի գլխավոր հետաքրքրություններից մեկն էլ «Նյուքասլ»-ի նախկին հարձակվող Դեմբա Բայի` խաղադաշտում հավանական ներկայությունն է, ով չնայած իր լավ մարզավիճակին, շարունակում է դիտարկվել որպես պահեստային խաղացող, քանի որ Ռաֆա Բենիտեսը, ինչպես «Լիվերպուլ»-ում էր, շարունակում է վստահել միայն իր հայրենակիցներին: Ամեն շաբաթ ավելի մեծ է դառնում այն համուզմունքը, որ ամռանը ազնվականները նոր մարզիչ կունենան, այդ իսկ պատճառով Բենիտեսը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կարողանա ՉԼ որակավորվելու գոտում մնալ, հակառակ դեպքում նա կարող է ամբողջովին կորցնել իր դերակատարությունն ու պահանջարկը ներկայիս ֆուտբոլում:

«Նապոլի» — «Կատանիա»

Կիրակի, ժամը 01:00

Օգտվելով Յուվեի` ձմռան ընթացքում վատ մարզավիճակից և իրենցից վերցրած միավորների վերադարձից, նեապոլցիներն ամեն շաբաթ կարծես ավելի են հաստատում իրենց չեմպիոնական հավակնությունները: Յուվեի հետ պայքարը ավելի սրվեց երբ Մարկիզիոն հակտարարեց որ ամբողջ «Սերիա Ա»-ում ամեն շատ ատում է հենց Մացարիի թիմին: Հերթական տուրում Կավանին և իր խաղընկերները սեփական հարկի տակ կնդունեն փայլուն մրցաշրջան անցկացնոց «Կատանիա», ովքեր վերջին 3 հանդիպումներում միայն հաղթել են և այժմ զբաղեցնում են իրենց համար բարձր 7րդ հորիզոնականը: Այն որ «Նապոլի»-ին հեշտ հանդիպում չի սպասվում վկայում է այս թիմերի միջև վերջին 5 հանդիպումների վիճակագրությունը, որոնցում նրանք ընդամենը 1 անգամ են հաղթել այն էլ դժվարին 1-0 հաշվով: Հաղթանակի դեպքում տան տերերը մինչ Յուվեի հանդիպման մեկնարկը, միավորների քանակով կհավասարվեն թուրինցիներին:

«Յուվենտուս» — «Կիևո»

Կիրակի, ժամը 15:30

Կիրակի առավոտյան Կոնտեի թիմը իմանալով արդեն իրենց ամենամոտ կանգնաց մրցակցի հանդիպման արդյունքը ամեն ինչ կանի որպեսզի սեփական հարկի տակ հաղթի և փորձի դուրս գալ ձմռան մինի-ճգնաժամից: Յուվեի երկրպագուները ճիշտ է դժվարանում են մոռանալ «Լացիո»-ի հետ գավաթային հանդիպման վերջին րոպեների Ջիովինկոյի և Մարկիզիոյի անհավանական վրիպումները դարպասների առջև, բայց միևնույն է, հասկանում են, որ այս մրցաշրջանում կարևորը «Սկուդետտո»-ն չզիջելն ու ՉԼ-ում հաղթանակն է, ինչն այս պահին ավելի և ավելի է նմանվում երազի: Կոնտեն և թիմի փայլուն կիսապաշտպանները մեծ հույսեր են կապում տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ձեռք բերված Նիկոլյա Անելկայի հետ, ով, չնայած իր պատկառելի տարիքին, ունակ է վերջ դնել Յուվեի մրցակցի դարպասների մոտ տառապանքներին:

«Մանչեստեր Սիթի» — «Լիվերպուլ»

Կիրակի, ժամը 20:00

Այժմ, երբ իրենց համաքաղաքացիների հետ միավորների տարբերությունը -7 է, իսկ խաղի որակի տարբերությունը թիմերի միջև հնարավոր է` նույնիսկ ավելի շոշափելի, շատ դժվար է պատկերացնել, որ Մանչինիի սաները կարող են կրկնել անցած մրցաշրջանի սխրանքները: Բայց շատերը մոռանում են որ, «քաղաքայիններ»-ը մնացել են առանց եվրագավաթների, իսկ Ալեքս Ֆերգյուսոնի սաները փետրվարին և մարտին ծանրագույն հանդիպումներ ունեն «Ռեալ Մադրիդ»-ի հետ, որի ընթացքում հենց հնարավոր է իրավիճակի փոփոխություն: Ինչ վերաբերում է Բրենդոն Ռոջերսի սաներին, ապա նրանք, ինչպես ցույց տվեց «Արսենալ»-ի հետ խաղը, ֆիզիկապես լավ մարզավիճակում են և կարող են հավակնել նույնիսկ ՉԼ-ի որակավորման 4-րդ տեղին: Այդ գոտուց նրանք այս պահին այնքան են հեռո, որքան «Սիթի»-ն չեմպիոնական հավակնություններից:

«Բայեր Լեվերկուզեն» — «Բորուսիա Դորտմունդ»

Կիրակի, ժամը 20:30

Եթե «Բունդեսլիգա»-ում համենայն դեպս այս պահին, ապագա չեմպիոնի հարցը կասկած չի հարուցում, ապա երկրորդ և երրորդ տեղերի համար պայքարում են միաժամանակ 4 թիմեր: Լեվերկուզենցիները անցկացնում են ավելի կայուն մրցաշրջան և դորտմունդցիներից այժմ առաջ են 1 միավորով: Յուրգեն Կլոպն էլ իր հերթին երկրի առաջնության խաղերը կարծես թե օգտագործում է որպես փորձադաշտ ՉԼ-ի համար: Նուրի Շահինի տուն վերադարձից հետո, Կլոպը փորձում է համատեղել նրան Գյունդոգանի հետ, ով ամրապնդել է իր տեղը մեկնարկային կազմում: Կարելի է սպասել գոլառատ և բաց հանդիպում, ինչպես որ լինում է այս մրցաշրջանում Կլոպի թիմի խաղերի մեծամասնությունում:

«Վալենսիա» — «Բարսելոնա»

Կիրակի, ժամը 22:00

Արդեն անցյալում են այն ժամանակները երբ «Մեստալյա»-ում Ունաի Էմերին Պեպ Գվարդիոլային առաջարկում էր ամենատարբերվող տակտիկական հակամարտությունները, որոնցում այդպես էլ հաղթող ի հայտ չէր գալիս: Այժմ Բարսայի պահեստայինների նստարանին Գվարդիոլայի 3րդ օգնական Ռոուրան է, ով փոխարինում ժամանակաորապես է Տիտո Վիլանովային, իսկ «Վալենսիա»-ն ղեկավարում է իսպանացի լավագույն մասնագետներից մեկը` Էռնեստո Վալվերդեն: «Չղջիկներ»-ը 10 օրվա ընթացքում շատ ծանր հարվածներ ստացան «Ռեալ Մադրիդ»-ից, և Բարսայի դեմ խաղերում կփորձեն վերականգնել իրենց հեղինակությունը, որը մեծապես կնպաստի ցանկալի 4րդ տեղում  հայտնվելու Կատալոնցիները «Լա լիգա»-ում խնդիրներ չունեն և շաբաթվա ընթացքում անցկացրեցին բավականին բարդ «Կլասիկո» որտեղ ավելիին էին արժանի: Մեսսիի և խաղընկերների մոտ զգացվում է կուտակված հոգնածություն, որից և պետք է փորձեն օգտվել տան տերերը:

«Միլան» — «Ուդինեզե»

Կիրակի, ժամը 23:45

Եթե առաջին խաղաշջանի այս թիմերի միջև հանդիպումից հետո «Միլան»-ի երկրպագուները պատրաստ էին վերջնականապես թաղել իրենց հույսերը մրցաշրջանի հետ կապված, ապա այս հանդիպումից հետո, նրանք ոգևորված են ինչպես երբեևէ այս 2 տարիների ընթացքում: Պատճառը, իհարկե, ոչ թե թիմի արդյունքներն են, որոնք իհարկե բարելավվեցին վերջին ամիսներին, այլ Մարիո Բալոտելլիի` Իտալիա վերադարձն է: Միլանում կեղտոտ տղային դիմավորեցին այնպես, կարծես հենց նոր հաղթել են ՉԼ-ում: Մարիոն վերջապես հայտնվեց իր նախընտրած ակումբում և պետք է պատրաստ լինի ստանձնել Զլատան Իբրահիմովիչի դերը, հատկապես երբ նրա կողքին գործելու է լավագույն երիտասարդ աստղերից մեկը` Էլ Շարավին, ում հետ նրանք կարող են կազմել ներկայիս լավագույն հարձակողական երկյակը: Տանտերերը իհարկե դեռևս հույսեր են փայփայում 3րդ տեղը գրավելու հետ կապված, իսկ «Ուդինեզե»-ն այժմ տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի միջնամասում, և փորձելու է միլանցիների հետ խաղում վերգատնել իրեն, որպեսզի որպեսզի հնարավորություն ունենա պայքարել գոնե Եվրոպայի լիգայում որակավորվելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը եւ Ուկրաինան կհամագործակցեն մշակույթի ոլորտում’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի ծավալուն հարցազրույցը՝ հիվանդասենյակից (տեսանյութ)’