‘Վալերի Կարպին. Չէի ցանկանա, որ Մովսիսյանին այսքան մեծարեին’

942

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը «Սովետսկի սպորտի» հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանի՝ «Թերեկի» հետ խաղում հեթ-տրիկին:

Չկա՞ զգացողություն, որ Մովսիսյանի հեթ-տրիկի նկատմամբ վերաբերմունքն այնպիսին է, կարծես Յուրան այս հանգստյան օրերին հաղթող է ճանաչվել Եվրատեսիլում:

Դրա պես մի բան: Այնպիսի տպավորություն է, կարծես մեր հարձակվողը դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Զրուցել եմ Յուրայի հետ, նա փոքրիկ տղա չէ եւ հասկանում է ամեն բան: Չտա Աստված, բայց վաղը կարող է ամեն ինչ կտրուկ փոխվել եւ մեծարված ֆուտբոլիստին կարող են տրորել: Իսկ եթե ինչ-որ մեկը չի հասկանում, ապա դրա համար կա մրցակցություն ասվածը:

Յուրա Մովսիսյանի ցուցադրած այսպիսի խաղից հետո կարե՞լի է նրան որեւէ պահանջ ներկայացնել, թե միայն պետք է ասել «Թագավոր» բառը:

Այսքանից հետո դժվար է որեւէ պահանջ ներկայացնել: Հարցը միայն գոլերը չեն, այլ նրա՝ թիմի համար կատարած աշխատանքն է: Իսկ գոլերն աշխատանք են: Սակայն եկեք հանգստանանք եւ սպասենք՝ տեսնելու, թե ինչ կլինի առաջիկայում: Եթե Յուրան 3-ական գնդակ խփի յուրաքանչյուր խաղում, ապա կասեն, որ նա թոփ մակարդակի խաղացող է, իսկ եթե ոչ, երեւի կսկվեն քննադատությունները: «Թերեկի» հետ խաղը պարզապես Մովսիսյանի օրն էր: Նա արդեն հասուն տղա է եւ ամեն ինչ հասկանում է:

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Այս երկրում գիրք վաճառողի համար տեղ չկա (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Բոզոյան. Միգրացիոն քաղաքականության հարցում Ռուսաստանն ունի առանձին ստրատեգիա ‘