‘Վախենալու թվեր. Մամուլ’

1446

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով» հերթական զեկույցում բերվել են ՀՀ մարզերի բնակչության թվերը։ Ըստ այդմ՝ մարզերում բնակչությունը 1 տարվա ընթացքում նվազել է 13-17 տոկոսով։

 Այսպես. Արագածոտնի մարզի բնակչությունը այս մեկ տարվա ընթացքում նվազել է 10 հազարով կամ 6.9 տոկոսով, Արարատինը՝ 20 հազարով կամ 7.2 տոկոսով, Արմավիրինը՝ 20.3 հազարով կամ 7 տոկոսով, Գեղարքունիքինը՝ 7.5 հազարով կամ 3 տոկոսով, Լոռու մարզինը՝ 47.5 հազարով կամ 17 տոկոսով, Կոտայքինը՝ 28 հազարով կամ 10 տոկոսով, Շիրակինը՝ 31 հազարով կամ 11 տոկոսով, Սյունիքինը՝ 11 հազարով կամ 7.3 տոկոսով, Վայոց Ձորինը՝ 4 հազարով կամ 6.9 տոկոսով, Տավուշինը՝ 6.5 հազարով կամ 5 տոկոսով։ Երևանի բնակչությունն այդ ընթացքում նվազել է 61 հազարով, կամ 5.4 տոկոսով։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի բնակչությունը, ըստ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական այդ տեղեկատվության, նվազել է 247 հազարով կամ 7.5 տոկոսով։ «Հարկ է նշել, որ սա պաշտոնական վիճակագրությունն է, որը Հայաստանում, մեղմ ասած, «պլպլացվում է»։ Իրական թվերն ավելի սարսափելի են»,–հավելում է «ՀԺ»-ն։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունները ժողովրդի հաշվին են ապրում. Մամուլ’