‘Օրվա համառոտ ամփոփում’

1135

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: 

iLur.am-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի մի ընդարձակ ենթագլուխը, որն ամբողջությամբ նվիրված լինելով «վճռականների» թեմային՝ այսօր, նոյեմբերի 5-ի իրադարձությունների լույսի ներքո, շատ ավելի այժմեական է հնչում, քան ժամանակին: 

Ըստդատարանի որոշման՝ Շանթ Հարությունյանը առաջիկա օրերին կտեղափոխվի «Նուբարաշեն» հոգեբուժարան`ստացիոնար փորձաքննության ենթարկելու համար: 

Այսօր մեր զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանը: 

Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները:

Փոփոխվել է 2008թ.-ից պաշտոնավարող Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը: 

Նոյեմբերի 19-ին Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: 

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո Հայաստանի իշխանությունները վերջնականապես կկողոպտեն քաղաքացիներին: 7

Վիեննայում կայացած Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն

Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հունաստան: 

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ համաձայն որի Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«Հարսնաքարի» գործով դատական վիճաբանությունների փուլում ճառով է հանդես եկել Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: 

Դավութօղլուն նշել է Հայաստանի հետ հաշտեցման 3 պայմանները: 

Տիմոշենկոյին ազատ արձակելու պահանջով է դիմել ԱՄՆ սենատը: 

Բաց չթողնենք նաև մեր օրվա մի մաս դարձած խմբագրականները

 

 

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետը ներողություն չի խնդրել Ինդոնեզիայի նախագահից’
Հաջորդ հոդվածը‘Վախենալու թվեր. Մամուլ’