‘Վախճանվել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը (Տեսանյութ)’

439

Կյանքի 91-րդ տարում Երեւանում վախճանվել է հայ մեծանուն գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը:

 Հակոբյանը ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան:  

Ստորեւ ներկայացնում ենք Հակոբ Հակոբյանի մասին «Ա1+»-ի ֆլիմը: 

 

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքից’
Հաջորդ հոդվածը‘Ռուս Տանյան` Րաֆֆի Հովհաննիսյանին. Դու այնքան իրական ես, որքան ես’