‘Վախճանվել է կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը’

2486

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո Բորվիխա առողջարանում 83 տարեկան հասակում մահացել է  կինոռեժիսոր, Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Ստանիսլավ Գովորուխինը:

Ստանիսլավ Գովորուխինը ականավոր խորհրդային ռեժիսոր է, հենց խորհրդային, քանի որ վերջին երեսուն տարիներին նա ամբողջովին նվիրվել էր քաղաքականությանը: Նրա վերջին ֆիլմը, որը լայն քննարկումների արժանացավ, «Վորոշիլովյան հրաձիգն» էր (1999): Իսկ Գովորուխինի «Հանդիպման վայրը փոխել չի կարելի»-ն (1979) շատ փորձագետներ և հանդիսատեսներ համարում են խորհրդային կինոյի լավագույն դետեկտիվը:

Ընդհանուր առմամբ՝ ռեժիսորը նկարահանել է 23 ֆիլմ, գրել 22 սցենար, այդ թվում՝ խորհրդային և ռուսական կինոյի ամենաեկամտաբեր մարտաֆիլմինը՝ «XX դարի ծովահենները», ունեցել է 18 դերակատարում:

 

Նախորդ հոդվածը‘ 32 թիմ և մեկ հաղթող, Ո՞վ կնվաճի ԱԱ-2018-ի տիտղոսը’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնական մամուլ. Նախապատրաստվում է Կիմ Չեն Ինի և Սինձո Աբեի հանդիպումը’