‘ 32 թիմ և մեկ հաղթող, Ո՞վ կնվաճի ԱԱ-2018-ի տիտղոսը’

51298

32 թիմ և մեկ հաղթող: Հուլիսի 15-ին ո՞վ կհաղթի աշխարհի առաջնությունում  և իր գլխավերևում կբարձրացնի գավաթը: Այս մասին մենք, իհարկե, չգիտենք, բայց կարող ենք հենվելով անցած առաջնությունների վրա՝  կատարել եզրահանգումներ: Փորձենք կանխատեսել, թե ո՞ր 2 թիմերը դուրս կգան եզրափակիչ և ո՞վ կդառնա հաղթող: Եվ այսպես. ի՞նչ պետք է անեն թիմերը, որպեսզի հաղթեն:

Ընդգրկվեն հաջող խմբում

Այն ժամանակներից ի վեր, երբ 1998 թվականից աշխարհի առաջնություններին թույլատրվեց 32 հավաքականի մասնակցությունը, անվերապահորեն հաղթող է դարձել այն թիմը, ով վիճակահանությունից առաջ հայտնվել է առաջին զամբյուղում: Հենց այստեղ են տեղավորվում այն 7 թիմերը, ովքեր ՖԻՖԱ-ի վարկածով ունեն բարձր վարկանիշ, որոնց միանում է նաև ընդունող երկրի թիմը:  Վերջին անգամ այս զամբյուղում չհայտնված թիմերից մեկը հաղթել է միայն հեռավոր 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգետինայի հավաքականն էր, որը տիտղոսը նվաճեց Մարադոնայի և նրա «Աստծո ձեռքի» շնորհիվ: Իսկ հիմա, մեկ շնչով ազատվեք 24 թիմից և մնանք մնացած 8-ի հետ, այդ թվում՝ նաև Ռուսաստանի:

Ընդունել է ԱԱ-18-ը

Ռուսաստանը հայտնվել է 1-ին զամբյուղում միայն այն պատճառով, որ ընդունել է ԱԱ-1918-ը:  Ռուսաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշով  գտնվում է 66-րդ հորիզոնականում և ոչ մի հնարավորություն չուներ հայտնվելու ուժեղագույն 8-յակում: Եթե հետ նայենք դեպի անցյալ, ապա կտեսնենք, որ  տանտեր թիմն այս առաջնությունում հաղթանակի հասնելու առանձնապես մեծ հնարավորություն չունի: Առաջին 11 առաջնություններում, սկսած 1930 թվականից մինչև 1978 թվականը, տանտերերը հաղթել են 5 անգամ, սակայն հետագայում, վերջին 9 առաջնություններում, միայն 1998 թվականին է Ֆրանսիան դարձել աշխարհի լավագույն հավաքական ունեցող երկիրը: Երբ առաջնություններն անցկացվել են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Արաբական էմիրությունում, ոչ մեկը լրջորեն չէր մտածում, որ տանտերերը հաղթեն: Մինչդեռ 1990 թվականին Իտալիան,  2006-ին՝ Գերմանիան և 4 տարի առաջ Բրազիլիան էին, որ լիովին հավակնում  մեդալի:

Գոլեր բաց չթողնել

32 թիմերով անցկացրած աշխարհի առաջնությունների 5 չեմպիոններից և ոչ մեկը 7 խաղի ընթացքում 4 գոլից ավելի բաց չի թողել: Մեր կանխատեսման մեջ 7 թիմերից միայն Լեհաստանի պաշտպանությունն է ամենաթույլը և թիմը մեկ հանդիպման ընթացքում բաց է թողնում 1,4 գոլ:  Գերմանիան ու Պորտուգալիան բաց են թողնում 0, 4, Բելգիան և Ֆրանսիան՝ 0,6, Բրազիլիան՝ 0,61, Արգետինան՝ 0,88 գոլ:

Պետք է լինել եվրոպական երկիր

Աշխարհի առաջնությունները հաղթել են միայն Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկրները: Մինչև վերջին ժամանակները եվրոպական թիմերը հաղթում էին միայն իրենց հարազատ տարածքում, սակայն Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Իսպանիայի և Բրազիլիայում՝ Գերմանիայի հաղթանակները խախտեցին այս միտումը: Եվրոպայում անցկացրած 10 առաջնություններից 9-ում հաղթել են եվրոպական թիմերը: Միայն 1958 թվականին էր, որ Շվեյցարիայում հաղթեց Բրազիլիան:

Լավագույն դարպասապահի գործոնը

Բոլորին թվում է, թե աշխարհի առաջնություններում հաղթում են գոլահար հարձակվողները, սակայն 1982 թվականից սկսած միայն 2 անգամ են  «Ոսկե խաղակոշիկի» արժանացել աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլ խփողները, ովքեր դարձել են նաև չեմպիոններ:  Խոսքը բրազիլացի Ռոնալդոյի (2002) և իսպանացի Դավիդ Վիլյայի մասին է (2010): Աշխարհի առաջնություններում հաղթում են նրանք, ովքեր ունեն հուսալի դարպասապահներ: Վերջին 5 աշխարհի առաջնություններից 4-ում  «Ոսկե ձեռնոց»  է ստացել աշխարհի առաջնությունում հաղթած թիմի դարպասապահը:

Մնացած 4 թիմերից  մեր կանխատեսումով մեզ լքում է Պորտուգալիան: Դժվար է պատկերացնել, որ պորտուգալացի դարպասապահ Ռույ Պատրիսիուն կարող է «Ոսկե ձեռնոց»  նվաճել, մինչդեռ այս պարգևին կարող են հավակնել Մանուել Նոյերը, ֆրանսիացի Ուգո Լյորիսը և բելգիացի Տիբո Կուրտուան:

Փորձ ձեռք բերել

Այն ժամանակներից ի վեր, երբ 1998 թվականին աշխարհի առաջնություններին թույլատրվեց մասնակցել 32 հավաքական, հաղթել սկսեցին ավելի փորձառուները: Եվ այսպես, 1998 թվականի աշխարհի առաջնությունում հաղթած Ֆրանսիայի ֆուտբոլիստները միջազգային մակարդակում միջին հաշվով անցկացրել են 22,7 հանդիպում: 4 տարի առաջ Բրազիլիայում չեմպիոն դարձած Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների նույն ցուցանիշը կազմել է 42, 21 հանդիպում:  Բրազիլիայի հավաքականի ֆուբոլիստները, ովքեր 2002 թվականին դարձան չեմպիոն, միջազգային հարթակներում միջին հաշվով անցկացրել են 28.04 խաղ, իտալացիները (2006 թվականի չեմպիոնները)՝ 32,91, իսպանացիները (2010 թվականի չեմպիոնները)՝ 38,3 հանդիպում: Մնացած 3 հավաքականներից միջազգային հանդիպումների ամենաշատ փորձն ունեն Գերմանիայի և Բելգիայի հավաքականները՝ համապատասխանաբար 43,26 և 45,13 հանդիպում: Ֆրանսիան 24,56 միջին ցուցանիշով դուրս է մնում մեր կանխատեսումից:

Տիտղոսը չի պաշտպանվում

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ միայն մեկ անգամ է  2 անգամ անընդմեջ նույն թիմը դարձել աշխարհ չեմպիոն: Դա եղել է Բրազիլիան՝ 1958 և 1962 թվականներին:

Այդ ժամանակներից ի վեր,  միայն աշխարհի 2 չեմպիոն է հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը՝ Արգետինան 1958 թ. և Բրազիլիան 1998թ.: Բրազիլիան նաև 1974 թվականին, պաշտպանելով իր տիտղոսը, զբաղեցրել է 4-րդ հորզոնականը: Բայց այդ տարիներին մրցաշարն անցկացվում է բոլորովին այլ՝ 2 խմբային փուլերի և եզրափակչի ձևաչափով, առանց դուրս մնալու խաղերի:  Վերջին 4 առաջնություններում իրենց տիտղոսը պաշտպանող թիմերը 3 անգամ չեն հաղթահարել խմբային փուլը:

Գերմանիան աշխարհի առաջնություններում հիանալի անցյալ ունի: Վերջին  9 մրցաշարերում գերմանացիները 2 անգամ հաղթել են, 3 անգամ խաղացել  եզրափակչում և 1 անգամ զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:  Սակայն Ռուսաստանի Աշխարհի առաջնությունում պատմությունը Գերմանիայի հավաքականի դեմ է «խաղում». պետք է պաշտպանեն Բրազիլիայում նվաճած տիտղոսը:

Այսպիսով, եթե հավատանք այս փաստերին, ապա ԱԱ-2018-ում կհաղթի Բելգիան:

Նախորդ հոդվածը‘«Սասնա ծռեր» խմբի եւս մեկ անդամ ազատ արձակվեց. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը’