‘Volkswagen-ը, 30 մետր գլորվելով, հայտնվել է գետում. կա 1 զոհ, 1 վիրավոր’

820

Երեկ` դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում, Volkswagen Vento մակնիշի 24 ՏL 884 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում` գետի մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տեղում մահացել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ Գևորգ Մկրտչյանը, իսկ նույն գյուղի բնակիչ, 30-ամյա Արսեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: 

Նախորդ հոդվածը‘Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է հանրահայտ դերասան Փիթեր Օ’Թուլը’