‘Վահագն Խաչատրյան. Այս իշխանությունը զզվեցրել է, հիասթափեցրել է, բայց հաղթանակի ոգին չի կոտրել (տեսանյութ)’

1155

Բոլոր մարզպետներին, նրանց մոտ ընկերներին հանձնարարված է շտաբներ բացել Երևանում ու շտաբի պետք են նշանակվում մարզպետները: Այս մասին այսօր Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ընտրական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ սա խոսում է այն մասին, որ այս ընտրություններն իշխանությունների համար շատ կարևոր են և իրենք մեծ ցանկություն ունեն ամեն գնով վերարտադրվելու:

«Երեկվա միջադեպը դրա ապացույցն է, սրանք խուժան են և տեսեք ոնց են գործում: Մի հատ փխում է, հետևից երեսուն հոգի հարձակվում են: Շատ լավ գիտեն, որ առանց ոստիկանության իրենք զրո են, վախկոտ են»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով ընտրությունների մասին՝ նա նշեց, որ պետք է տեղամասերում մինչև վերջ կռիվ տալ, որ իշխանությունն իր ձևերով չհաղթի:

«Այս իշխանությունը զզվեցրել է, հիասթափեցրել է, բայց հաղթանակի ոգին չի կոտրել: Եթե Երևանում չենք կարողանում քաղաքական ընտրություն կատարել, ոչ մի հարց չի լուծվելու: Քաղաքի տեր լինում է այն մարդը, ում քաղաքացին ընտրում է: Խնդրում եմ չընկրկել, խնդրում եմ հավատալ, որ հաղթելու մեծ շանս ունենք: Քաղաքացուն պետք է տնից հանենք, թե չէ քաղաքը ձեռքից գնալու է»,- հայտարարեց Խաչատրյանը:

Հանդիպումից հետո մասնակիցները երթով շարժվեցին մինչև Բարեկամություն մետրոյի կայարան:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հանրապետականի տղեք, խելքներդ գլուխներդ հավաքեք, մեզնից դուխով չեք կարող լինել’
Հաջորդ հոդվածը‘Հերթական ձոնը Տարոն Մարգարյանին՝ «Հայաստան աշխարհի մի մասնիկ» Հրանուշ Հովհաննիսյանից’