‘Հերթական ձոնը Տարոն Մարգարյանին՝ «Հայաստան աշխարհի մի մասնիկ» Հրանուշ Հովհաննիսյանից’

1258

Երեւանի գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Նոր Նորք վարչական շրջանում էր: «Որպես Հայաստան աշխարհի մի մասնիկ» իր խոսքն էր եկել ասելու Հրանուշ Հովհաննիսյանը:

Նա նախ հայտարարեց, որ «Երեւանը դարձել է նորահարսի պես սիրուն, քնքուշ, մաքուր եւ աննման», եւ որ դա, իհարկե, Տարոն Մարգարյանի«քրտնաջան աշխատանքի արդյունքն է», հետո ասաց, որ ուզում է «մայրական հուշեր» նվիրել Տարոն Մարգարյանին:

Yerkir.am

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Այս իշխանությունը զզվեցրել է, հիասթափեցրել է, բայց հաղթանակի ոգին չի կոտրել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթը’