‘Վահագն Հովնանյան. Ժամանակն է, ժողովուրդը պետք է արթնանա — «Ազատություն»’

1581

Oլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, ինչը «մահ է տնտեսության համար»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է հայտնի գործարար Վահագն Հովնանյանը:

«Բոլորն էլ նույնն են խոսում, որ իրենց ամբողջ դրամը իրենց ձեռքերի, բանկերի, ներդրումների մեջ է, որ չի շարժվում դրամը։ Դա մահ է տնտեսության համար։ Ես խիստ եմ խոսում, բայց ուզում եմ, որ անպայման մեկը սկսի լսել, ճիշտ ժամը հիմա է, արդեն ժամանակն է։ Ժողովուրդը հույսը կտրել է, ժողովուրդը պետք է արթնանա  և սկսի վերականգնել իր հույսերը»,- ասել է գործարարը։

Որպես ամբողջովին մոնոպոլիզացված շուկա՝ Հովնանյանը մատնացույց է արել դեղերի շուկան։

«Չկա մեկը, որ չի տեսնում դա, այնքան պարզ է երևում։ Չխորանանք անձերի վրա, բայց ճշմարտությունը այն է, որ այս ժողովուրդը պետք է առաջ գնա և ներդրումներ անի, մոնոպոլիաները պետք է քայքայվեն, մրցակցությունն է, որ երկիրը առաջ է տանում։ Այստեղ մրցակցություն չկա»,- նշել է Հովնանյանը՝ շարունակելով — «Չունենք արտադրություն, չունենք ապրանք, որ դուրս կարող ենք ուղարկել և շահով դրամ գա երկիր: Ապրանքը ներս է գալիս, իսկ մեր դրամը դուրս է գնում, և ով է այդ ամենը վերահսկողը… մենք ասում ենք handful of people, մի քանի ընտրված անձեր, որոնք վարում են այդ ամբողջ բիզնեսը։ Չենք կարող այս ձևով առաջ գնալ, մի երկու տարի առաջ քայլ էինք անում, հիմա ետ քայլ ենք կատարում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Կեյլոր Նավասի տրանֆերը ձգձգվում է, քանի որ Կասիլյասն ու Լոպեսը չեն ցանկանում հեռանալ’
Հաջորդ հոդվածը‘Կալում Չամբերսը դարձավ «Արսենալ»-ի խաղացող’