‘ Վահագն Չախալյան արդեն ազատության մեջ է’

804

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Ваагн выходит»:  Խոսքը վերաբերում է ջավախահայ Վահագն Չախալյանին: Քիչ հետո, մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ Վահագն Չախալյանն ազատ կարձակվի այսօր՝ մինչև ժամը 18.00-ն:

Նշենք, որ այժմ Վահագն Չախալյան արդեն ազատության մեջ է:

Ազատազրկման մեջ գտնվող հայազգի ակտիվիստ Վահագն Չախալյանը ազատ է արձակվել համաներմամբ: Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը, ինչի շրջանակներում էլ ազատ արձակվեց ջավախքցի քաղաքական գործիչը:

Նախորդ հոդվածը‘Ռիտա Սարգսյանը՝ Հայաստանի ամենասեքսուալ կանանց 10-յակում’
Հաջորդ հոդվածը‘Ռիտա Սարգսյանը երկար չմնաց Հայաստանի ամենասեքսուալ կանանց ցանկում (լուսանկարներ)’