Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող

362

«Պոգոնի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող փետրվարին տեղի ունեցած հանդիումների արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Պոգոնի» նորեկն անցած ամիս մասնակցել է 4 հանդիպման, խփել 3 գոլ։

Բիչախչյանը ճանաչվել էր նաեւ «Պոգոնի» անցած ամսվա լավագույն խաղացող։

22-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի հավաքականից այս ամիս անցկացվելիք ընկերական խաղերին։

Մարտի 24-ին Երեւանում ազգային թիմը կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, մարտի 29-ին Օսլոյում կհյուրընկալվի Նորվեգիայի թիմին։

Նախորդ հոդվածըԻտալիայի հավաքականը պայմանագիր է կնքել Adidas-ի հետ
Հաջորդ հոդվածըՄոուրինյո․ Դուրս եկա բանտից