Մոուրինյո․ Դուրս եկա բանտից

473

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր որակազրկման ավարտը։

«Դուրս եկա բանտից, պատրաստ եմ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպմանը»,- գրել է Մոուրինյոն Ինստագրամում։

Մարտին 10-ին «Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կհյուրընկալվի «Վիտեսին»։

Ժոզե Մոուրինյոն եւ նրա օգնական Նունու Սանտուշը ոչ մարզական վարքի համար որակազրկվել էին Իտալիայի առաջնության երկու խաղով։

«Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման (2։2) ավելացված ժամանակում Մոուրինյոն կարմիր քարտ էր ստացել մրցավարությունից դժգոհելու համար։ 

Նախորդ հոդվածըՎահան Բիչախչյանը՝ Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող
Հաջորդ հոդվածըՌուսաստանից հազարավոր մարդիկ են հեռացել