‘Վահե էնֆիաջյան. «Վարդագույն» Երևանը վերածնվելու է’

1206

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե ԷՆֆիաջյանը ֆեյսբուքում գրել է հետևյալը.
«Ես Երևանցի եմ, ավելի կոնկրետ` Կոնդեցի.

Ինչպես դուք, այնպես էլ ես, ցանկանում եմ քաղաքը, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք, լինի մաքուր, բարեկեցիկ ու ապահով, որպեսզի յուրաքանչյուր քայլափոխի հանդիպող աղբակույտերը, անմխիթար փողոցներն ու մայթեզրերը` լինեն բարեկարգված, որպեսզի հարյուրավոր այգիները կրկին ապահովեն մեզ անարատ թթվածնով, իսկ մեր երեխաներն ու ծնողներն ունենան զբոսանքի արժանավայել պայմաններ:

Որպեսզի յուրաքանչյուրս, զբոսնելով մայրաքաղաք Երևանում, հպարտանանք, որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը շարունակում է ապշեցնել և՛ մեզ` Երևանցիներիս, և՛ մեր քաղաք այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի` իր գեղեցկությամբ, իր պատմական կոթողներով ու ամենակարևորը` Երևանցիներով: Ունենանք մայրաքաղաք, որն իր չափանիշներով կհամապատասխանի քաղաքակիրթ երկրների մայրաքաղաքներին:
Այն վայրագություններն ու բարբարոսությունները, որը տարիներ շարունակ անում են մեր քաղաքի հետ, պետք է վերջ տրվի, իսկ այդ վերջակետ դնողները պետք է լինենք ես ու դու, իմ հարգելի՛ Երևանցի:

Մայիսի 5-ին մենք ունենալու ենք այդ հնարավորությունը և այն պետք է լինի նոր մեկնարկ` մեր մայրաքաղաքի դեմքը փոխելու, մաքրելու ու թարմացնելու համար, որից հետո հպարտորեն կարող ենք ասել, որ Երևանի ապագան լավ է լինելու, Երևանը կրկին ժպտալու է, «վարդագույն» Երևանը վերածնվելու է:
Սկսենք Երևանից»:

Նախորդ հոդվածը‘Ինչպես հավատարմագրվել՝ Կոնգրեսի համագումարին մասնակցելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ինչո՞ւ կուսակցական. հանրային հաշվետվություն’