‘Վահրամ Աթանեսյանը ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի մի խումբ պրոֆեսորների և ուսանողների’

863

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի խորացված միջազգային հետազոտությունների դպրոցի մի խումբ պրոֆեսորների և ուսանողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով:

«Մենք գնահատում ենք յուրաքանչյուրի հետաքրքրվածությունը Լեռնային Ղարաբաղով ու նրա հիմնախնդրով, ողջունում տարածաշրջանում խաղաղության ու ժողովուրդների միջև համերաշխության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն»,- դիմելով հյուրերին՝ ասաց հանձնաժողովի նախագահը։

Ապա նա պատասխանեց դասախոսների և ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հիմնախնդրի կարգավորման անմենատարբեր ասպեկտների, երկրի ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակին, իր ղեկավարած խորհրդարանական կառույցի գործունեությանը, հանգամանալի ներկայացնելով ԼՂՀ իշխանությունների, ինչպես նաև իր անձնական տեսակետները։

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Բրիտանիայի դեսպանի՝ գնահատականներ տալը ոչ կոռեկտ է համարում’
Հաջորդ հոդվածը‘Քեթրին Լիչ. Շարունակեք ազատորեն արտահայտել ձեր տեսակետները’