‘Վահրամ Աթանեսյան. Գոնե լռեիք, հա՛. Hraparak.am’

2291

Մեկ օրում չորս զոհ ունեցանք: Կայքերում եւ սոցիալական ցանցերում կրկին «հողն արյամբ են պահում», «արյամբ պահվող հողը սուրբ է» եւ այս կարգի ու որակի «մտաճառագումների» հեղեղ է: Մարդու մի տեսակ կա, երեւի, որ ասես նման դեպքի է սպասում, որ ինքնաբացահայտվի, երեւա: Որպես սգակիր: Որպես երդվյալ թուրքատյաց, որեմն եւ` բացառիկ հայրենասեր: Չհավատաք, նրանք ֆեյսբուքում գրառում են կատարում եւ հաջորդ պահին անցնում առօրյա գործերի: Նրանցից ոչ ոք զոհվածների հուղարկավորությանը չի մասնակցելու, նրանց ծնողներին մխիթարանքի երկու բառ չի ասելու: Ոչ ոք իր օրը չի սեւացնելու: Ոչ մեկի տանը չարագուշակ լռություն չի լինելու:

Ոչ մեկը գիշերվա մի խուլ ժամի սրտի այրող ծակոցից անկողնում ընդոստ չի նստելու: Ոչ ոքի համար շտապօգնություն չեն կանչելու: Ոչ մեկի կյանքից մի րոպե չի կրճատվելու: Չհավատաք: Հրանտ Մաթեւոսյանը մի դիպուկ-ճշմարտացի, սարսռեցնող միտք ունի. «Մայրերն իրենց որդիների մահն ավելի զուսպ են սգում, քան հարեւան կանայք»: Այդպես է: Մի դարձեք ուրիշի մահը սգացող «հարեւան կանայք»: Տեսք մի ընդունեք, թե զոհվածի ծնողին հավասար ողբում եք: Այդպես չի լինում: Մեծ վշտին, մանավանդ, մի խառնեք ձեր ուռահայրենասիրությունը: Հոգու խորքում դուք ամեն րոպե աղոթում եք, որ ձեր զավակը, հարազատը հեռու լինի սահմանից, իսկ եթե հնարավոր է` առհասարակ զինվորությունից, բանակից, համազգեստից:

…1992-ի ամռանը Ստեփանակերտի ծայրամասային թաղերից մեկում Վաղուհասից տեղահանված ամուսիններ էին ապրում: Նրանց տղան ճակատի առաջին գծում էր: Եւ ամեն անգամ, երբ լուր էր ստացվում, որ զոհեր կան, կինը բակով մեկ ծղրտում էր. «Վու՜յ, մեր տղան խփվել է…»։ Ամուսինը մոտենում, փորձում էր լռեցնել: Շենքում զոհվածների ընտանիքներ կային: Բայց կինը չէր դադարում: 

Շարունակությունն` այստեղ:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Էս ի՞նչ է կատարվում մեզ հետ’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիա — Մեքսիկա՝ 2:2. դրամատիկ սցենարով հանդիպում Կազանում (տեսանյութ)’