‘Վաղարշապատի անձնագրային բաժնում կեղծ անձնագիր են տրամադրել. Քրգործ ՀՔԾ-ում’

1352

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 2003 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժնում կեղծվել են Լուսինե Վ.-ին անձնագրավորելու համար անհրաժեշտ փաստաթղթային հիմքերը, և նրա անվամբ կեղծ հիմքերով տրվել ու ինքնությունը չպարզված անձի կողմից օգտագործվել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները կույր ազատամարտիկին հանել են մեքենայից ու թողել փողոցի բանուկ հատվածում ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Պետրոսյան. Հայերենը, շումերերենը եւ ուրարտերենը ‘