‘Վաղը, ժամը 19:00-20:30-ը, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը’

9658

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը:

«Վերոնշյալ հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», — ասված է հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Սեւանից ձկան եւ խեցգետնի որսը կարգելվի դեկտեմբերի 20-ից’
Հաջորդ հոդվածը‘Fitch-ը Հայաստանի համար «B+» վարկանիշ է հաստատել’