‘Վաղը կառավարությունը կքննարկի Ֆ.Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցը’

925

Կառավարությունն արդեն իր պաշտոնական կայքում տեղադրել է վաղը՝ մարտի 7-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգը, որտեղից պարզ է դառնում, որ քննարկվելու է նաեւ Ֆելիքս Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցը: Որոշման նախագծի հեղինակը տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն է: Հիշեցնենք, որ Ցոլակյանը ԱԱԾ գեներալ է՝ ԱԱԾ տնօրենի տեղակալը: Փաստորեն, այս անգամ էլ իշխանությունները Շիրակի մարզը տալու են գեներալի. մինչ այդ մարզպետ էր ոստիկանության գեներալ Աշոտ Գիզիրյանը:

 \"\"

 

Նախորդ հոդվածը‘Հիվանդանոցում, որտեղ բուժում է անցնում Իսպանիայի թագավորը, հրդեհ է բռնկվել’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ-ները Բելառուսում «Չավեսի մահվան կապակցությամբ սուգ հայտարարելու» նշաններ են նկատել’