‘Վաղը «Սպայկա» ՍՊԸ- ից կհայտնեն, թե որքան է կազմել հրդեհի վնասը’

1139

Ինչպես գիտենք, երեկ՝ ժամը 23.58-ին, խոշոր հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ում, որը հնարավոր է եղել շիջել միայն այսօր՝ ժամը 14.30-ին: Պարզվել է, որ այրվել են սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր:

iLur.am-ի հետ զրույցում ընկերությունից խոստացան վաղը հայտնել, թե որքան է կազմել հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառված վնասը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Եւ նորից նույն խնդրի մասին, ինչի շուրջ խոսելու ցանկությունս վերարթնացրեց հարգարժան ընկերներիցս մեկի հետ զրույցը’
Հաջորդ հոդվածը‘Մինչ Հայաստանում գազը թանկացնում են, Եվրոպայում գազի միջին սակագինը նվազել է 8 տոկոսով ‘