Վաճառվում է Նապոլեոնի սուրը

465

ԱՄՆ-ում վաճառքի է դրվում զենքերի հավաքածու, որը պատկանել է Նապոլեոնին։

Կայծքարի հրացան և չորս ատրճանակ, բոլորը՝ հարուստ նախշազարդերով, ինչպես նաև՝ սուրը։

Ենթադրվում է, որ հենց այդ սրով է Բոնապարտը բրյումերի 18-ին ( ֆրանսիական հանրապետական օրացույցի երկրորդ ամիսը՝ հոկտեմբերի 22/23-ից նոյեմբերի 22/23) ներկայացել «Հինգ հարյուրի խորհուրդ» և ցրել այն ( գեներալ Նապոլեոն Բոնապարտի իրականացրած պետական հեղաշրջումը)։

Հետագայում կայսրն այդ ամբողջ հավաքածուն նվիրել էր իր համհարզ Ժյունոյին։

Հավաքածուի մոտավոր գինը կազմում է 1,5-ից 3,5 մլն դոլար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՆախկին խորհրդականը մեղադրում է Նեթանյահուին
Հաջորդ հոդվածըԽաղաղության Նոբելյան մրցանակակիրը կգլխավորի Եթովպիայի զորքերն ընդդեմ ապստամբների