Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը կգլխավորի Եթովպիայի զորքերն ընդդեմ ապստամբների

451

Եթովպիայի վարչապետ, 2019 թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աբիյ Ահմեդը հայտարարել է, որ երեքշաբթի մեկնում է ռազմաճակատ՝ անձամբ գլխավորելու զորքերը, որոնք կռվում են «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի» դեմ, հաղորդել է Fana ռադիոկայանը։

«Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ երկիրը ղեկավարելը զոհեր է պահանջում։ Ես պարտավորվում եմ ղեկավարել Պաշտպանության ազգային ուժերը ռազմաճակատում»,- հայտարարել է վարչապետը։ Ահմեդն ընդգծել է, որ երկիրը կհաղթի իր բոլոր թշնամիներին, որոնք ջանում են նոր գաղութարարություն պարտադրել նրան։

Նոյեմբերին Եթովպիայի խորհրդարանը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրի ողջ տարածքում՝ բնակչությանը «Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի» գրոհայիններից պաշտպանելու համար։ Արտակարգ դրության ռեժիմը գործելու է կես տարի։

ԱՄՆ-ում Եթովպիայի դեսպանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Եթովպիայի հարյուր հազարավոր բնակիչներ կամավոր մեկնում են զինվորական ծառայության՝ ապստամբների գրոհներից երկիրը պաշտպանելու։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎաճառվում է Նապոլեոնի սուրը
Հաջորդ հոդվածըՋրականի շրջանից hայտնաբերվել է 2 աճյուն