‘Վան Գալը գոհ է, որ Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»’

1013

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը գոհ է, որ Խոսեպ Գվարդիոլան, ով այժմ գլխավորում է Մյունխենի «Բավարիան», գալիք մրցաշրջանից սկսած աշխատելու է Անգլիայի Պրեմիեր լիգայում: Իսպանացի մասնագետը գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին», իսկ գերմանական գրանդում նրան փոխարինելու է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:

«Գվարդիոլան իմ հին ավագն է, այնպես որ, անչափ գոհ եմ, որ կրկին տեսնելու եմ նրան: Բացի այդ ես տիրապետում եմ իսպաներենի, ինչը գործնականում օգտակար է նրա համար»,_ վան Գալի խոսքերն է մեջբերում EFE-ն:

Հոլանդացի մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 1997-2000 եւ 2002-2003 թվականներին: Գվարդիոլան կատալոնական ակումբում խաղացել է 1990-2001 թվականներին:

Նախորդ հոդվածը‘«Չելսի»-ն կարող է Ալեգրիին 4 տարվա պայմանագիր առաջարկել’
Հաջորդ հոդվածը‘Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է’