‘Վան Գալը.«Տարածում եք այս բամբասանքները, ու ես պետք է արձագանքե՞մ դրանց»’

1322

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կոպիտ պատասխանել է մի լրագրողի, ով խնդրել է մասնագետին մեկնաբանել հավանական հեռացումը թիմից:

«Ինչի՞ց եք ենթադրել, որ ինձ փոխարինող են փնտրում: Խոսե՞լ եք թիմի գործադիր տնօրեն Էդ Վուդվարդի հետ: Եթե ղեկավարությունը չի հերքում լուրերը, դա դեռ ոչինչ չի նշանակում: Նրանք չպետք է մեկնաբանեն: Ես էլ չեմ խառնվում: Ինչո՞ւ ակումբը պետք է հերքի Ձեր հերյուրանքները: Այսինքն, Դուք չեք դիմել ոչ Վուդվարդին, ոչ էլ այլ ղեկավար մարմնի, բայց տարածում եք այս բամբասանքները, ու ես պետք է արձագանքե՞մ դրանց: Այս հարցն անպատասխան եմ թողնում: Ամեն շաբաթ պետք է կրկնեմ նույն խոսքերը: Պետք է ասեմ, որ վաղը Ձեզ կհեռացնեն: Ի՞նչ է Ձեր անունը: Ես էլ հրապարակավ կարող եմ հայտարարել, որ Ձեզ կհեռացնեն: Նայեք Ձեր կնոջ, երեխաների, զարմիկների ու հարազատների արձագանքին»:

Նախորդ հոդվածը‘Ալեգրին համաձայն է գլխավորել «Չելսին»’
Հաջորդ հոդվածը‘Գարիր Նևիլ. «Եկեք իմ աշխատանքի մասին դատենք 5 ամսից, ոչ թե՝ 5 շաբաթից»’