‘Վան Գալն այլևս վան Պերսիի ծառայությունների կարիքը չի զգում’

822

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ թիմի հարձակվող Ռոբին վան Պերսիի ծառայությունների կարիքն այլևս չի զգում: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:

Այսպիսով, ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» կդիտարկի հոլանդացի ֆուտբոլիստի վերաբերյալ ստացած առաջարկները: Հիշեցնենք, որ վան Պերսին «կարմիր սատանաների» թիմ է տեղափոխվել 2012 թվականին «Արսենալից»՝ 24 միլիոն ֆունտի դիմաց:

Ավելացնենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում վան Պերսին շատ վնասվածքներ է ստանում եւ իր հաշվին ընդամենը 10 գոլ է գրանցել:

 

 

Նախորդ հոդվածը‘«Իրավունքի Եվրոպա»-ն դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում մեկնարկել է ԼՂՀ ՊԲ զինծառայող Արսեն Բաղդասարյանի դեմ դատավարությունը’