‘Վան Գալ. «Լրագրողները պատմություններ են հորինում»’

966

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հերքել է այն շշուկները, թե իբր նա ցանկանում էր լքել թիմը «Սաութհեմփթոն»-ից կրած պարտությունից հետո, տեղեկացնում է ITV-ն:

Ըստ հոլանդացի մասնագետի` լրագրողները սիրում են վերջինիս ուղարկել «թոշակի»:

«Լրագրողները պատմություններ են հորինում: Ցավալի է, որ նրանք դա կարողանում են հրապարակել: Արդեն երրորդ անգամ է, նրանք ինձ ուղարկում են «թոշակի»:

Եթե չեք նկատել, ապա ես մինչև հիմա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչն եմ: Շատերն են այսպիսի հարցերում անարգանք ցուցադրում: Իհարկե, պարտությունը դժվարեցնում է իրավիճակը, հնարավոր է, որ նրանք ևս մեկ անգամ խոսեն իմ հեռացման մասին:

«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը հավատում է ինձ, իսկ դա ուրախացնող փաստ է, որը, իհարկե, նաև հավելյալ ճնշվածություն է հաղորդում»,- հայտարարել է Վան Գալը:

Նախորդ հոդվածը‘Լեւանդովսկու համար մղվող պայքարում հաղթեց «Ռեալը»’
Հաջորդ հոդվածը‘Մանուել Պելեգրինիի յուրատեսակ պատժամիջոցը’