‘ Վան Գալ. «Հիասթափված եմ, քանի որ այսպիսի խաղով պետք է հաղթել մրցակցին»’

763

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է ոչ-ոքի արդյունքը «Ասթոն Վիլա»-ի հետ:

Հիշեցնենք, որ խաղը կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում ու ավարտվեց 1:1 հաշվով:

«Տհաճ է կորցնել 2 միավոր: Առաջին խաղակեսում վերահսկում էինք գնդակի տեղաշարժը, բայց վճռական չէինք գործում: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք խաղում, բայց ոչ այնքան արդյունավետ, որքան ցանկանում էինք:

Հիասթափված եմ, քանի որ այսպիսի խաղով պետք է հաղթել մրցակցին: Այնուամենայնիվ, մրցաշրջանի առաջին 7 տուրերում նույնպես մրցակիցներից լավ էինք խաղում, բայց ոչ միշտ էինք հաղթում»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը` աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-«Արսենալ». Խաղից առաջ’